BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ստանալ տրանսպորտային ոլորտի լիցենզիաներ

Տրանսպորտ

Սկսել
Օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիրներ ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Սկսել

ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և  գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ կարող են զբաղվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) և լիցենզիայի ներդիր (ներդիրներ):

Սկսել

ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կատարելու համար օրենքով սահմանված կարգով գրանցված կազմակերպությունները և հաշվառված անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան  մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված սեփականության կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլ:

Սկսել

ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ կարող են զբաղվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա և լիցենզիայի ներդիր (ներդիրներ):

Սկսել
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիան տրամադրվում է անժամկետ:
Սկսել

ՀՀ-ում երկաթուղային տրանսպորտի գործունեություն, մասնավորապես՝ երկաթուղու կառույցների, սարքավորումների և շարժակազմի պահպանման ու շահագործման, գնացքների երթևեկության և ազդանշանային համակարգերի կազմակերպման, երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումների նախապատրաստման ու իրականացման հետ կապված գործունեություն կարող են իրականացնել ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:

Was this page useful?