BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Ստանալ երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա

ՀՀ-ում երկաթուղային տրանսպորտի գործունեություն, մասնավորապես՝ երկաթուղու կառույցների, սարքավորումների և շարժակազմի պահպանման ու շահագործման, գնացքների երթևեկության և ազդանշանային համակարգերի կազմակերպման, երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումների նախապատրաստման ու իրականացման հետ կապված գործունեություն կարող են իրականացնել ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:

You will be directed to the "YesEm" national identification portal.
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
1.000.000 ՀՀ դրամ
Processing duration
23 աշխատանքային օրվա ընթացքում
Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
 

Պահանջվող փաստաթղթերը

Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
  • հայտատուի անձնակազմի՝ տվյալ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ համապատասխան բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմների (վկայական) պատճենները և (կամ) տվյալ մասնագիտությամբ վերջին 5 տարվա ընթացքում ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը,
  • երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող երկաթուղային շարժակազմի, տեխնիկական սարքավորումների տեխնիկական անձնագրերը կամ արտադրող գործարանի կողմից տրված սերտիֆիկատը կամ դրանց վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը:
 

Վճարման չափը և կարգը

Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման համար պետական տուրքը գանձվում է տարեկան 1.000.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005769132):
 

Հղում օրենսդրությանը

Տիեզերական գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերն են՝
  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
  • «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը,
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
  • ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի N 1044-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:

 

Ձևաթղթեր

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
 
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Service provided by
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Was this page useful?