Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
BETA
This site is new, your feedback will help us improve it.
Լիցենզիաներ
Ստանալ ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման լիցենզիա
ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ կարող են զբաղվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) և լիցենզիայի ներդիր (ներդիրներ):
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
10-15 րոպե
Service cost
200,000 ՀՀ դրամ
Processing duration
23 աշխատանքային օրվա ընթացքում
Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել
- ավտոտրանսպորտային միջոցների թափքը, այն կրող հիմնակմախքը, կանգնակները չպետք է ունենան ճաքեր, մեխանիկական վնասվածքներ, միջանցիկ քայքայումներ (կոռոզիաներ), հատկապես գազաբալոնների և գազաբալոնային սարքավորումների հետագա ամրացման տեղերում,
- գազաբալոնների և այլ հանգույցների ամրացման տեղերում նորոգման ներգործություններ (լրացուցիչ եռակցման կարեր, հարթությունների տարբեր մակարդակներ) չեն թույլատրվում:
Պահանջվող փաստաթղթերը
Լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (միայն անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուների դեպքում),
- սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրում և գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնելու համար նախատեսված արտադրական բազայի սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռքբերումը հաստատող վկայականի և պայմանագրի պատճենը և հատակագիծը,
- գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և (կամ) պարբերաբար վկայագրելու աշխատանքների կատարման համար ներգրավվող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փաստաթղթերի պատճենները,
- սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման համար օգտագործվող չափման միջոցների՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով չափագիտության լիազոր մարմնի կողմից տրամադրված ստուգաչափման վկայականները,
- որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ հայտատուի կողմից ներկայացված արտադրական բազայի վերաբերյալ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված փորձագիտական եզրակացությունը,
- արտադրական բազայի հիմնական տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության մասին տեղեկանք՝ համաձայն N 6 ձևի:
Վճարման չափը և կարգը
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնելու նպատակով պետական տուրքը գանձվում է տարեկան 100,000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005002358):
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիցենզիան տրվում է մեկ օրինակով, անժամկետ։
Հղում օրենսդրությանը
Լիցենզավորման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերն են՝
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N1998-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N1283-Ն որոշումը:
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
You can access the same service through these available methods.
Be aware that using different methods might take more time or cost more money.
Service provided by
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
10-15 րոպե
Service cost
200,000 ՀՀ դրամ
Processing duration
23 աշխատանքային օրվա ընթացքում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Was this page useful?