BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ստանալ տրանսպորտային ոլորտի լիցենզիաներ

Տրանսպորտ

Սկսել
Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կազմակերպությունները և հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված սեփականության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով:
Սկսել
Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ կարող ենք զբաղվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) և լիցենզիայի ներդիր (ներդիրներ):
Սկսել
Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կազմակերպությունները և հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված սեփականության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով:
Սկսել
Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ կարող ենք զբաղվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա և լիցենզիայի ներդիր (ներդիրներ):
Սկսել
Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կազմակերպությունները և հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն համապատասխան լիցենզիա:
Սկսել
Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեություն, մասնավորապես՝ երկաթուղու կառույցների, սարքավորումների և շարժակազմի պահպանման ու շահագործման, գնացքների երթևեկության և ազդանշանային համակարգերի կազմակերպման, երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումների նախապատրաստման ու իրականացման հետ կապված գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Այս էջը օգտակա՞ր էր