BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ուղեցույց

Ինչպե՞ս գնահատել ֆունկցիոնալությունը և ստանալ հաշմանդամության նպաստ

Այս ուղեցույցի նպատակն է տրամադրել տեղեկատվություն ֆունկցիոնալության գնահատման դիմելու, դրա մասին որոշում ստանալու և հաշմանդամության նպաստի տրամադրման և նշանակման մասին։ 

Հաշմանդամություն ունեցողների իրավունքները

Ըստ ՀՀ օրենսդրության՝ հաշմանդամություն ունեցող են համարվում այն անձինք, ովքեր չեն կարողանում կամ թերի են կատարում կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող գործողություններ՝ ելնելով իրենց ֆիզիկական կամ մտավոր որևէ սահմանափակումից։ 

Հաշմանդամություն ունեցողներն ունեն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված նույն իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես այլ անձինք։

Հաշմանդամություն ունեցող ճանաչված ՀՀ քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու ազատությունները տարածվում են նաև օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վրա:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը սահմանված է՝

  • 50,600 դրամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակման դեպքում (1-ին խմբի հաշմանդամություն),
  • 41,400 դրամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակման դեպքում (2-րդ խմբի հաշմանդամություն),
  • 38,000 դրամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակման դեպքում (3-րդ խմբի հաշմանդամություն)։

Ֆունկցիոնալության գնահատումը

Անձը հաշմանդամություն ունեցող է ճանաչվում իր ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով։  Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը կարող է լինել թեթև, միջին, ծանր, խորը:

Առցանց դիմել ֆունկցիոնալության գնահատման համար
Սկսել

Այո՛, հնարավոր է։

Ֆունկցիոնալության գնահատման արդյունքները բողոքարկելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել e-disability.am,
  • սեղմել «Դիմում» կոճակը,
  • ընտրել «Վերագնահատում» բաժինը, 
  • ընտրել «»Գնահատող հանձնաժողովի կողմից որոշված ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի բողոքարկում»,
  • սեղմել «Շարունակել»,
  • ընտրել, թե ում համար է լրացվում հայտը, 
  • սեղմել «Շարունակել»,
  • լրացնել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, 
  • սեղմել «Ուղարկել»։
  • Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ցածր է 4%-ից, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող,
  • Եթե 5-24% միջակայքում է, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակում, 
  • Եթե 25-49% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, 
  • Եթե 50-74% միջակայքում է, ապա սահմանվում է ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում, 
  • Եթե 75-100% միջակայքում է, ապա սահմանվում է ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում։

Բոլոր դեպքերում անձի համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների՝ երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև՝ հաշմանդամության նպաստ:

Եթե նկատվում է առողջական վիճակի վատթարացում նախորդ գնահատումից հետո, ապա իրավունք կա ցանկացած պահի դիմելու նոր գնահատման համար՝ ներկայացնելով առողջական ներկա վիճակի մասին փաստաթղթերը։

Հաշմանդամության նպաստի նշանակումը

Հաշմանդամության նպաստ նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամություն ունեցողին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձին: 

Հաշմանդամության կենսաթոշակի նշանակման դեպքերը ներկայացված են «Թոշակի ստացում կյանքի իրադարձության ուղեցույցում»։ 

Հաշմանդամության նպաստը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

Դիմել հաշմանդամության նպաստ ստանալու համար
Սկսել

Այն դադարում է՝

  • հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում,
  • հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից,
  • հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո 12 ամսվա ընթացքում հաշմանդամություն ունեցող ճանաչվելու դեպքում` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա,
  • հաշմանդամության ժամկետը լրանալուց 12 ամիս հետո հաշմանդամություն ունեցող ճանաչվելու դեպքում` հաշմանդամություն ունեցող ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամություն ունեցող ճանաչվելուց հետո` 3 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:

Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին հաշմանդամության նպաստ չի նշանակվում և չի վճարվում։

Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների ցանկը սահմանված է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում։ 

Հաշմանդամության նշանակման ժամկետները

18 տարեկանից բարձր անձանց դեպքում հաշմանդամությունը սահմանվում է 1-2 տարի ժամկետով կամ անժամկետ։

Եթե չափահաս անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը միջին կամ ծանր է գնահատվել, ապա հաշմանդամությունը սահմանվում է 1 տարի ժամկետով, խորն աստիճանի սահմանափակման դեպքում՝ 2 տարի։

Երեխաների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է 1-5 տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը։

Եթե երեխայի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը միջին կամ ծանր է գնահատվել, ապա հաշմանդամությունը սահմանվում է 2 տարի ժամկետով, խորն աստիճանի սահմանափակման դեպքում՝ 5 տարի կամ մինչև 18 տարեկան դառնալը։

Անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու սկիզբ է համարվում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի մուտքագրման օրը:

Անձը համարվում է հաշմանդամություն ունեցող մինչև ֆունկցիոնալության գնահատման որոշման մեջ նշված ժամկետին հաջորդող ամսվա 1-ը:

Այո՛, հաշմանդամությունը սահմանվում է առանց ժամկետի այն դեպքում, երբ մասնագետները չեն կանխատեսում ֆունկցիոնալության սահմանափակումների վերականգնման հնարավորություն։

Սա կիրառելի է միայն չափահասների դեպքում։ Երեխաների դեպքում առավելագույն ժամկետը մինչև 18 տարեկան դառնալն է։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի։
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր