This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ հաշմանդամության նպաստ
Հաշմանդամության նպաստ նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամություն ունեցողին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձին:
ՀՀ-ում հաշմանդամության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է դիմել միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն ու ներկայացնել դիմում։
Ներկայացվող պահանջները
Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո 3 ամսվա ընթացքում:
Պահանջվող փաստաթղթերը
Հաշմանդամության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմում,
- նույնականացման քարտ կամ անձնագիր,
- սոցիալական քարտ (նույնականացման քարտի առկայության դեպքում անհրաժեշտ չէ) կամ այն չստանալու մասին տեղեկանք,
- բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը՝ տրված բժշկական հաստատության կողմից,
- կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար,
- կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ՝ փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար։
Աջակցության չափը
Կախված հաշմանդամության կարգից (ֆունկցիոնալության աստիճան)՝ նպաստը չափը կազմում է․
- 39,000 դրամ՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար,
- 37,500 դրամ՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար,
- 36,000 դրամ՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Դիմումը ուսումնասիրվում է սոցիալական ծառայության աշխատակցի կողմից։
- 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն ծանուցվում է նպաստի հաստատման կամ մերժման մասին։
Հղում օրենսդրությանը
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք։
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383