Պետական միասնական գրանցամատյանի (ռեգիստրի) տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Ռեգիստրի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները տրամադրվում են պետական տուրքի վճարումը կատարելուց հետո։
This site is new, your feedback will help us improve it.
Government and democracy
Including voting, legal drafts, reporting corruption, open data and freedom of information requests
Open data
Complaints and suggestions
«Ակտիվ քաղաքացի» հարթակի շնորհիվ Երևան քաղաքի բնակիչները կարող են մասնակցել քաղաքի կառավարմանը և ներկայացնել խնդիրներ՝ կապված աղբահանության, տրանսպորտի, արտաքին լուսավորության, կենդանիների խնամքի և այլ թեմաների հետ։
Հարթակի միջոցով ներկայացված խնդիրները կուղղվեն Երևանի քաղաքապետարան և կգտնեն իրենց լուծումները։
«Ակտիվ քաղաքացի» կայքի միջոցով Երևանի բնակիչները կարող են ներկայացնել առաջարկներ՝ ուղղված քաղաքի բարելավմանը։ Հարթակում հնարավոր է նաև քվեարկել այլ քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկների օգտին։
Freedom of information
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և դա ստանալու նպատակով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինող մարմնին, այդ թվում՝ պետական կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական հիմնարկներին, պետական և տեղական բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններին, հանրային նշանակության կազմակերպություններին, պաշտոնատար անձանց:
Տեղեկատվություն հնարավոր է ստանալ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր դիմումի հիման վրա։