This site is new, your feedback will help us improve it.
Ներկայացնել խնդիր` ուղղված Երևանի բարելավմանը, «Ակտիվ քաղաքացի» հավելվածի միջոցով
«Ակտիվ քաղաքացի» հարթակի շնորհիվ Երևան քաղաքի բնակիչները կարող են մասնակցել քաղաքի կառավարմանը և ներկայացնել խնդիրներ՝ կապված աղբահանության, տրանսպորտի, արտաքին լուսավորության, կենդանիների խնամքի և այլ թեմաների հետ։
Հարթակի միջոցով ներկայացված խնդիրները կուղղվեն Երևանի քաղաքապետարան և կգտնեն իրենց լուծումները։
«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի միջոցով Երևան քաղաքի խնդիրները ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ լրացնելով
- անունը,
- ազգանունը,
- հեռախոսահամարը։
Հավելվածի միջոցով արձանագրված խնդիրը ուսումնասիրվում և փոխանցվում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժին՝ հետագայում քննարկման օրակարգում ներառելու և խնդիրը լուծելու նպատակով։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05