ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության պետական գրանցում

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվում է մասնակիցների փոփոխության պետական գրանցում
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն դիմելու իրավասություն ունեցող անձը ներկայացնում է օրենքով պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Ընկերության բաժնեմասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական գրանցում կատարելու համար շահագրգիռ անձը ներկայացնում է՝
1) դիմում, որը պետք է պարունակի նոր մասնակիցների մասին տեղեկություններ՝ անձնագրային տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում, կամ գրանցման համարը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի դեպքում.
2) բաժնեմասի կամ դրա մասի օտարման հիմքը (պայմանագիր, դատարանի վճիռ և այլն).
3) ընկերության տնօրենի գրավոր հավաստումը ընկերության մասնակիցների նախապատվության իրավունքի (դրա առկայության դեպքում) իրականացման՝ օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին: Եթե ընկերության մասնակցի բաժնեմասը փոխանցվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրով, ապա սույն մասում նշված հավաստումը չի ներկայացվում.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
5) եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա իրավաբանական անձ, ապա, ի հավելումն սույն մասի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերի` նաև քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված.
6) եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա ֆիզիկական անձ, ապա պետական գրանցման համար, սույն մասի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերից բացի` տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:

Դիմելու եղանակը՝

Անկանխիկ
• Բանկային փոխանցման միջոցով,
• Վճարային տերմինալի միջոցով,
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով.

Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160719

Վճարման չափը՝ 10,000 ՀՀ դրամ

Նպատակ դաշտում նշելով՝
Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխությունների պետական գրանցում

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը`

Իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմքերն են`
1) իրավաբանական անձի փոփոխությունների` օրենքով կամ կանոնադրությամբ սահմանված կարգի խախտումը.
2) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, ընդ որում, առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության դրույթները օրենքին համապատասխանելու տեսանկյունից չեն ստուգվում.
3) առկա է իրավաբանական անձի փոփոխության գրանցումն արգելող կամ սահմանափակող` դատարանի համապատասխան որոշում կամ վճիռ
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր