ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Կատարել կոմունալ վճարումները

Կոմունալ վճարումները գազի, ջրի և էլեկտրաէներգիայի սպառման պարտադիր վճարներ են, որոնք կատարվում են յուրաքանչյուր ամիս` մինչև ամսի 20-ը։

Կոճակը կուղղորդի Google Play` հավելվածը ներբեռնելու համար։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիները
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 րոպե

HayPost Pay հավելվածի միջոցով կոմունալ վճարումները կատարելու համար անհրաժեշտ է․

  • գրանցվել՝ մուտքագրելով էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը,

  • կցել բանկային քարտը,

  • մուտքագրել վճարվող կոմունալ ծառայության բաժանորդային կոդը, որը հնարավոր է գտնել կոմունալ ծառայության պայմանագրում կամ դիմելով տվյալ կոմունալ ծառայության օպերատորին։

Կոմունալ ծառայությունների սպասարկման և տեղեկատվական կենտրոնների  հեռախոսահամարներն են․

  • 104 - Գազի սպասարկում

  • 180 - Էլեկտրաէներգիա

  • 185 - Վեոլիա-Ջուր 

 

Ի դեպ, կոմունալ ծառայությունները հնարավոր է վճարել նաև վճարային համակարգերի կամ բանկերի միջոցով։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
+(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
+374 10 511362,
+374 10 511354
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր