ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Ներգրավել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին՝ շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում

Շինարարությունը ավարտելուց հետո անհրաժեշտ է կազմել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողով և նրա կազմում ընդգրկել Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի ներկայացուցչին կամ ներկայացուցիչների։

Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
Մինչև 15 րոպե
Ծառայության արժեքը
15,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 5 աշխատանքային օր

Ստորև նշված քայլերը անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո.

  • այցելել yerevan.am,
  • ընտրել «Մեկ պատուհան» բաժինը, 
  • «Կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի դիմումներ» բաժնից ընտրել «Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարական աշխատանքների ավարտն ընդունող հանձնաժողովի (առանց շահագործման իրավունքի) կազմում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցչին ներգրավելու վերաբերյալ դիմում»,
  • ծանոթանալ ներկայացված փաստաթղթերի ցանկին, բեռնել ձևաթուղթը՝ լրացնելու համար,
  • սեղմել «Ուղարկել առցանց դիմում կոճակը»,
  • լրացնել տվյալները կամ անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • ընտրել դիմողի տեսակը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
  • լրացնել պահանջվող տվյալները, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և հանձնել դիմումը (պետք է կցել լրացված և ստորագրված դիմումը PDF, իսկ այլ կից ֆայլերը՝ PDF և JPEG ձևաչափերով, մեկ ֆայլի առավելագույն ծավալը՝ 50 MB)։


Պահանջվող փաստաթղթերը

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում ներգրավելու համար անհրաժեշտ է ունենալ․

  • դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ Ֆիզիկական անձի դեպքում,  (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը),
  • համապատասխան լիազորագիրը՝ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում,
  • հասցե տրամադրելու ծառայության համար նախատեսված վճարի անդորրագիրը, եթե կառուցված օբյեկտին անհրաժեշտ է տրամադրել նաև փոստային առաքման նոր հասցե։

Վճարման չափը և կարգը

  • Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում ներգրավելու ծառայությունն անվճար է։
  • Հասցե տրամադրելու ծառայության համար անհրաժեշտ է վճարել 15,000 ՀՀ դրամ պետական տուրք։


Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900015211452։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) այլ վճարներ» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։ 
  • Դիմումը ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում կառուցապատողը ստանում է Քաղաքապետարանի աշխատակազմի կողմից առաջարկված թեկնածուի մասին առաջարկը։ 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
  • Երևան քաղաքի ավագանու՝  2011 թվականի մայիսի 6-ի N224-Ն որոշում
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր