ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Դիմել տավարաբուծության զարգացման աջակցության ծրագրին

Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով հնարավորություն ընձեռել ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ (ԽԵԿ)։  

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով հնարավորություն ընձեռել ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ (ԽԵԿ)։  

 

Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝

 

  • Վարկի տոկոսադրույքը՝
    ՀՀ-ում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար 2% տոկոսադրույքով,
    ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3% տոկոսադրույքով,
    սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0%,
  • մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
  • մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս։

 

Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։

 

Դիմելու կարգ

 

Ծրագրից օգտվելու համար անհարժեշտ է՝

 

  • դիմել ծրագրին միացած ֆինանսական կառույցներիններկայացնել Տոհմային ԽԵԿ ձեռք բերելու վերաբերյալ դիմում-հայտ՝ նշելով դրանց քանակը, ձեռք բերման վայր(եր)ը (հասցե), ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները,
  • միաժամանակ անհրաժեշտ է Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ձեռք բերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային վկայականները և քարտերը։

 

Ֆինանասական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում վարկի գումարը անկանխիկ եղանակով, փուլ առ փուլ կամ միանվագ եղանակով փոխանցվում է շահառուին։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Տոհմային ԽԵԿ ձեռք բերելուց (ներկրելուց) հետո ֆինանսական կառույցին ներկայացնել՝

 

  • ձեռքբերման պայմանագրի պատճենը,
  • ձեռք բերված կենդանիների տոհմային հավաստագրերը (վկայականը, քարտը),
  • կենդանիների դիմաց վճարման անդորագրերը, հաշիվ ապրանքագրերը,
  • փոխադրող ընկերության հետ պայմանագրի պատճենը (առկայության դեպքում),
  • կենդանիների առողջական վիճակը հավաստող անասնաբուժական վկայականը (ներկրման դեպքում արտահանվող երկրում տրված ձևը ևս),
  • համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանքը,
  • բանկային հաշվեհամարը։

 

Տոհմային ԽԵԿ ձեռք բերելուց (ներկրելուց) հետո Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել՝

  • ձեռքբերման պայմանագրի պատճենը,
  • ձեռք բերված կենդանիների տոհմային հավաստագրերը (վկայականը, քարտը),
  • համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանքը։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428,  (+374) 11 529 231,

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն (հեռ՝ (+37411) 529 333, (+37411) 597 129:

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374 11) 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր