ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Ստանալ Երևանում կառուցապատման ավարտական ակտը

Ավարտական ակտը հաստատում է շինարարական աշխատանքների ավարտը՝ համաձայն նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության: Այն ներառում է Շահագործման թույլտվությունը, որը հավաստում է օբյեկտի շահագործման իրավունքը: 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
Մինչև 15 րոպե
Ծառայության արժեքը
50,000 - 300,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 5 աշխատանքային օր

Ստորև նշված քայլերը անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո:

Երևան քաղաքի վարչական տարածքին պատկանող տարածքի կամ շինության կառուցապատման ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է.

  • այցելել yerevan.am,
  • ընտրել «Մեկ պատուհան» բաժինը, 
  • «Կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի դիմումներ» պատուհանից ընտրել «Ավարտական ակտի (շահագործման թույտվության) ձևակերպման վերաբերյալ դիմում /Ձև 3-3-1/» ծառայությունը,
  • ծանոթանալ ներկայացված փաստաթղթերի ցանկին, բեռնվող փաստաթղթին և ձևանմուշին,
  • սեղմել «Ուղարկել առցանց դիմում կոճակը»,
  • լրացնել տվյալները կամ անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • ընտրել դիմողի տեսակը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
  • լրացնել պահանջվող տվյալները, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և հանձնել դիմումը (պետք է կցել լրացված և ստորագրված դիմումը PDF, իսկ այլ կից ֆայլերը՝ PDF և JPEG ձևաչափերով, մեկ ֆայլի առավելագույն ծավալը՝ 50 MB)։

Ներկայացվող պահանջները

Կառուցապատման ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է․

  • նախապես վճարել սահմանված պետական վճարները,
  • ստանալ ընդունող հանձնաժողովի ակտը՝ ստորագրված հանձնաժողովի բոլոր անդամների կողմից,
  • ունենալ շինության սեփականության իրավունքի վկայականը։

Պահանջվող փաստաթղթերը

Կառուցապատման ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ֆիզիկական անձի դեպքում (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը), իսկ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
  • ընդունող հանձնաժողովի ակտը (ձև N 3-2-1),
  • կատարողական փաստաթղթերի ցանկը կամ շինությունը շահագործման ենթակա լինելու վերաբերյալ համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը,
  • ավարտական ակտի և շահագործման թույլտվության ձևակերպման համար վճարումների անդորրագրերի բնօրինակները:

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։ 
  • Կառուցապատման ավարտական ակտը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
  • Որոշ դեպքերում հնարավոր է կառուցապատման ավարտական ակտը քաղաքապետարանի կողմից տրամադրվի 1-3 ամսվա ընթացքում։

Վճարման չափը և կարգը

Ավարտական ակտի համար անհրաժեշտ է վճարել․

  • 50,000 ՀՀ դրամ` մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում,
  • 100,000 ՀՀ դրամ` 100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում,
  •  200,000 ՀՀ դրամ` 500-ից մինչև 1,500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում, 
  • 300,000 ՀՀ դրամ` 1,500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում։

Բացի ավարտական ակտից՝ անհրաժեշտ է վճարել նաև շահագործման թույլտվության համար հետևյալ կերպ․

  • 25,000 ՀՀ դրամ՝ մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում, 
  • 50,000 ՀՀ դրամ՝ 100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում,
  • 100,000 ՀՀ դրամ՝ 500-ից մինչև 1,500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում,
  • 150,000 ՀՀ դրամ՝ 1,500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում։

Ավարտական ակտի և շահագործման թույլտվության համար սահմանված տեղական տուրքերը վճարվում են Երևանի քաղաքապետարանի «Մեկ Պատուհան» գրասենյակում։ Հայտատուն կարող է նաև «Մեկ պատուհան» գրասենյակից ստանալ համապատասխան հաշվեհամարը և վճարումը կատարել բանկում։

Կախված շինարարկան օբյեկտի ռիսկայնության կատեգորիայից և դրա գտնվելու վայրից՝ որոշվում է վճարման հաշվեհամարը, և ըստ այդմ կատարվում է համապատասխան վճարումը։


Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

  • ՀՀ Երևան քաղաքի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր