ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Ստանալ Երևանում կառուցապատման ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)

Ավարտական ակտը հավաստում է շենքերի, շինությունների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական աշխատանքների իրականացման ավարտը:

Ավարտական ակտի բաղկացուցիչ է նաև Շահագործման թույլտվությունը, որը հավաստում է ավարտված շինարարական օբյեկտի՝ ըստ դրա գործառնական նշանակության շահագործման իրավունքը։

Ավարտական ակտը (Շահագործման թույլտվությունը) համարվում է հիմք՝ կառուցված օբյեկտի և դրա կազմում ստորաբաժանված միավորների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` տվյալ օբյեկտի շահագործման իրավունքի ամրագրված սահմանափակումը դադարեցնելու համար:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ և իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
Մինչև 15 րոպե
Ծառայության արժեքը
50-300,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 15 րոպե

Երևան քաղաքում կառուցապատման ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ստանալու համար պետք է դիմել Երևանի քաղաքապետարան։ 

Հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ կամ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող՝ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների աշխատանքը ընդունում է ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ընդունող հանձնաժողովը։ 

Ներկայացվող պահանջները

Մինչև ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) ստանալու համար դիմելը անհրաժեշտ է․

  • նախապես վճարել սահմանված պետական վճարները,

  • ստանալ ընդունող հանձնաժողովի ակտը՝ ստորագրված հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, որի համար պետք է ընդունող հանձնաժողովին ներկայացնել կատարողական փաստաթղթերի փաթեթը (որի կազմն ու ձևերը սահմանվում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից) կազմում է շինարարություն իրականացնող կապալառուն` տեխնիկական հսկողություն և հեղինակային հսկողություն իրականացնող անձանց մասնակցությամբ: 

    Շինարարական աշխատանքների ավարտից հետո կատարողական փաստաթղթերը (ակտերը) և շինարարության վարման մատյանը պահպանվում են կառուցապատողի մոտ, իսկ ընդունող հանձնաժողովի անդամներն իրավասու են ուսումնասիրել դրանք՝ պահանջելով կառուցապատողից:

Ընդունող հանձնաժողովի ակտը տրամադրվում է այն ստորագրելուց հետո՝ առավելագույնը 10-օրյա ժամկետում, քանի որ այդ ժամկետում անհրաժեշտ է նաև Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ մուտքագրել ավարտական ակտ (շահագործման թույլտվություն) ստանալու դիմումը։ 

 

Պահանջվող փաստաթղթերը

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • ավարտական ակտը ձևակերպելու դիմում,
  • ընդունող հանձնաժողովի ակտ,
  • կատարողական փաստաթղթեր,
  • իրավաբանական անձանց դեպքում՝ դրա գրանցման մասին քաղվածք,
  • վճարման անդորրագրերը,
  • ներկայացուցչի կողմից դիմելու դեպքում՝ նրա անձը հաստատող փաստաթուղթը և համապատասխան լիազորագիրը։ 
 

Տրամադրման կարգը, ժամկետը և վճարները

Ավարտական ակտը տրվում է դիմումի ընդունման օրվանից 3-օրյա ժամկետում II և III կատեգորիայի օբյեկտների համար, իսկ IV և V կատեգորիայի օբյեկտների համար՝ 5-օրյա ժամկետում։

Ավարտական ակտի համար անհրաժեշտ է վճարել․

  • մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 50,000 ՀՀ դրամ,
  •  100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 100,000 ՀՀ դրամ,
  •  500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 200,000 ՀՀ դրամ, 
  • 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 300,000 ՀՀ դրամ։

Շահագործման թույլտվության համար պետք է վճարել․

  • մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 25,000 ՀՀ դրամ, 
  •  100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 50,000 ՀՀ դրամ, 
  • 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 100,000 ՀՀ դրամ, 
  • 500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 150,000 ՀՀ դրամ։ 

Ավարտական ակտի և Շահագործման թույլտվության համար սահմանված տեղական տուրքերը վճարվում են Երևանի քաղաքապետարանի «Մեկ Պատուհան» գրասենյակում։ Հայտատուն կարող է նաև «Մեկ պատուհան» գրասենյակից ստանալ համապատասխան հաշվեհամարը և վճարումը կատարել բանկում։

Կախված շինարարկան օբյեկտի ռիսկայնության կատեգորիայից և դրա գտնվելու վայրից՝ որոշվում է վճարման հաշվեհամարը, և ըստ այդմ կատարվում է համապատասխան վճարումը։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 19 մարտի 2015 թվականի N 596-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

Ծառայությունը մատուցող՝
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր