ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կենսաթոշակ

Դիմել բնակարանային ապահովում նախկին զինծառայողներին և նրանց ընտանիքներին ծրագրին մասնակցելու

Ծրագրի շրջանակում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով անհատույց տրամադրվում է պետական ֆինանսական աջակցություն։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Անհրաժեշտ է դիմում և պահանջվող փաստաթղթերը ներկայացնել զինծառայողի հաշվառման վայրի համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին):

Դիմելու ահմար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․  

  • շահառու չափահաս անձանց անձնագրերի պատճենները` հաշվառման էջերով, ամուսնության (ամուսնալուծության) և անչափահաս երեխաների ծննդյան վկայականների պատճենները, ուսումնառության և հաշմանդամություն ունենալու, խնամքի ներքո գտնվելու վերաբերյալ տեղեկանքները,
  • Զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին տեղեկանքը և զինծառայողի հիվանդության, վնասվածքի կամ խեղման զինվորական ծառայության հետ պատճառական կապի վերաբերյալ փորձաքննական մարմնի եզրակացության պատճենը,
  • ՀՀ ՊՆ համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունքը կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կարգավիճակը հավաստող տեղեկանքը (Տրվում է ՀՀ ՊՆ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից),
  • տեղեկանքներ բնակարանային պայմանների, ընտանիքի կազմի վերաբերյալ, որտեղ պետք է նշված լինեն բնակարանի սեփականատիրոջ, բնակելի մակերեսի, սենյակների թվի, այդ հասցեում հաշվառված անձանց և նրանց ազգակցական կապի մասին տվյալներ (եթե ընտանիքի չափահաս անդամները հաշվառված են տարբեր հասցեներում, ապա նմանօրինակ տեղեկանք պետք է ներկայացվի բոլորի հաշվառման վայրերից), բնակարանի և (կամ) բնակելի տան սեփականության վկայականի պատճենը,
  • ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման և տեղեկատվական կենտրոնի կողմից տրված տեղեկատվությունը` շահառուի անվամբ ՀՀ տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածք ունենալու, նաև՝ զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվան նախորդող 5 տարվա ընթացքում սեփականության իրավունքով բնակելի տարածքը օտարելու մասին։ 
 
 
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020, (+374 10) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374 10) 29-44-30, (+374 10) 29-46-99
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պաշտպանության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր