Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ բուժաշխատողի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր
Հայաստանում առողջապահության ոլորտում աշխատանքը շարունակելու համար յուրաքանչյուր 5 տարին մեկ բուժաշխատողները պետք է դիմեն շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար։
Բուժաշխատողի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմում՝ կցելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Դիմել կարող են այն բուժաշխատողները, որոնք վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի աշխատել են մասնագիտությամբ և ունեն անհրաժեշտ միավորները՝ ըստ հետևյալի․
- ավագ բուժաշխատող՝ 220 միավոր,
- դեղագետ՝ 160 միավոր,
- միջին բուժաշխատող՝ 140 միավոր,
- դեղագործ՝ 100 միավոր։
Նշված միավորները կուտակվում են բուժաշխատողի տարեկան գործունեությունից, օրինակ՝ վերապատրաստում արտերկրում, գիտական աշխատանքներ և այլն։
Պահանջվող փաստաթղթերը
Հավաստագիրը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում,
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- դիպլոմ,
- տեղեկանք աշխատավայրից,
- շարունակական մասնագիտական զարգացման միավորների ստացման փաստը հաստատող տեղեկանք։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Բուժաշխատողի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի դիմումը հաստատվում կամ մերժվում է դիմելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
- Փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում մասնակիցը ծանուցվում է այդ մասին, և նրան առաջարկվում է 3 օրվա ընթացքում ներկայացնել պակասող փաստաթղթերը։ Դրանք չներկայացնելու պարագայում դիմումը մերժվում է։
- Թեստի անցողիկ նվազագույն շեմը հաղթահարած մասնակցին 2 աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ Կառավարության՝ 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1369-Ն որոշում
- ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003