ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Ստանալ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա

ՀՀ-ում հեռուստառադիոծրագրերի հեռարձակումն իրականացվում է լիցենզիայի հիման վրա: Առանց լիցենզիայի հեռարձակում իրականացնում են Հանրային հեռուստառադիոընկերությունը և միջպետական պայմանագրի հիման վրա հեռարձակողները:

Դու կուղղորդվես թվային նույնականացման «ԵսԵմ» հարթակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում

Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս ՀՀ տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիան տրվում է մրցույթով, որի անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը: Հանձնաժողովը սահմանում է մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները՝ հաշվի առնելով եթերային հաճախությունների առկա ցանկը:


Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտի համար՝

  • հայտ ներկայացնողի անվանումը և գտնվելու վայրը,
  • հեռուստածրագրերի թեմատիկ ուղղվածությունը,
  • սփռման տարածքը,
  • տեղեկություններ հայտ ներկայացնողի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին,
  • սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը,
  • հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:

Ուշադրություն
Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան տրվում է առանց մրցույթի` լիցենզիա ստանալու նպատակով ներկայացված դիմումի քննարկման արդյունքում:


Հեռուստառադիոհաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով։


Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիան տրվում է 7 տարի ժամկետով:

Լիցենզիայի գործողության ժամկետը չի երկարաձգվում:

Պետական տուրքը հեռուստահաղորդումների հեռարձակման համար գանձվում է տարեկան դրույքաչափերով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005164588):

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 
9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 
(+374) 010 52-83-70
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Այս էջը օգտակա՞ր էր