ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ աջակցող միջոցներ

Ծրագրի շրջանակում պետությունն իրականացնում է հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց աջակցող միջոցների տրամադրման գործընթաց։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում պետությունն իրականացնում է հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց աջակցող միջոցների տրամադրման գործընթաց։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք։

 

(Շահառուների շրջանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ ՀՀ կառավարության 2015 թ սեպտեմբերի 10-ի թիվ 1035-Ն որոշման հավելված 2-ում

 

Դիմելու կարգ

 

Պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը կամ միջոցները։ 

 

ԿԱՄ

Պահանջվող փաստաթղթերը ուղարկել e-request.am կայքի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում անվասայլակներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, ստորին և վերին վերջույթների պրոթեզներ, լսողական սարքեր և այլ աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ  է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

 

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • սոցիալական ապահովության քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
  • ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի  կողմից գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր, 
  • բժշկասոցիալական փորձաքննական որոշում (հաշմանդամության վկայական),
  • վերականգնողական անհատական ծրագիր (տրված հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից)։

 

Սոցիալապես անապահով անձանց դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

 

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • սոցիալական ապահովության քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
  • ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի  կողմից գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր, 
  • բժշկի կողմից տրված տեղեկանք աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ,
  • անապահովության տեղեկանք։

 

Լսողական սարքի դեպքում՝ տեղեկանք քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից` նրա ծանրալսողության և լսողական սարքի անհրաժեշտության մասին և աուդիոմետրիա։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր