ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ քաղվածք շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանից

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցամատյանից քաղվածքները տրամադրվում են ՀՀ կառավարության և ՀՀ արդարադատության նախարարի համապատասխան կարգով և որոշումներով:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Ծառայության արժեքը
3,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Նույն աշխատանքային օրը

Անձի պահանջով տեղեկությունները տրամադրվում են թղթային կրիչի վրա՝ ՀՀ նախարարության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության կողմից հաստատված քաղվածքի ձևով՝ ՀՀ կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով (3000 ՀՀ դրամ):

ՀՀ արդարադատության նախարարության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանից քաղվածք ստանալու համար անհրաժեշտ է՝

  • Ներկայացնել ապահովված առարկայի մասին տեղեկությունները՝ դիմումում լրացնելու միջոցով, 
  • դիմումին կցել վճարման անդորրագրի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգով վճարելու դեպքում՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,
  • փաստաթղթերն անմիջականորեն ներկայացնել գործակալություն կամ հանձնել ՀՀ կառավարության լիազորած օպերատորին,


Քաղվածքի համար դիմելիս անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • Դիմում, որտեղ նշվում է դիմողի անունը, ազգանունը, ստորագրությունը, ամսաթիվը, 
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը:


Վճարման համար անհրաժեշտ է նշել՝

  • Նպատակը

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցամատյանից քաղվածքի տրամադրման համար։

  • Վճարման եղանակը

Անկանխիկ

  • Վճարման չափը

3000 ՀՀ դրամ

  • ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը

900013194049

Քաղվածքը տրամադրվում է գործակալության կողմից կամ օպերատորի միջոցով դիմումը լիազոր մարմին մուտքագրվելու օրը, եթե այն չի մուտքագրվել աշխատանքային օրվա ավարտին: 

Օպերատորի միջոցով տրամադրված քաղվածքի օրինակը հաստատվում է օպերատորի կնիքով և համարվում է գործակալության կողմից օպերատորին էլեկտրոնային կրիչի վրա փոխանցված քաղվածքի բնօրինակ:

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր