ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աշխատանք և զբաղվածություն

Դիմել զորացրված գործազուրկ անձանց համար զբաղվածության ծրագրին

Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, որպեսզի վերջիններս ձեռք բերեն գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու համար։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Զորացրված գործազուրկ անձանց համար զբաղվածության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝

  •  այցելել www.workforall.am-ում ստեղծել անհատական հաշիվ՝ սեղմելով «Գրանցվել համակարգում» պատուհանի վրա և մուտքագրելով անհրաժեշտ տվյալները,
  • անհատական հաշիվ ստեղծելուց հետո բացված պատուհանից ընտրել «Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիր» տարբերակը,
  • «Դիմել» դաշտում լրացնել անհրաժեշտ տվյալները։ 

Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել

Ծրագրին կարող են դիմել Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիները։

Պահանջվող փաստաթղթերը

Զորացրված գործազուրկ անձանց համար զբաղվածության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ,
  • կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր (եթե առկա են),
  • աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ,
  • զինվորական գրքույկ,
  • գրավոր դիմում` նշելով հետադարձ կապի հասցեն (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):

Ծրագիրն իրականացվում է 3 ուղղություններով

1. Մասնագիտական ուսուցում (մինչև 5 ամիս)
   Շահառուն ստանում է՝

  • ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական մինչև 50,000 դրամ,
  • կրթաթոշակ՝ նվազագույն աշխատավարձի 50%։

Ուսման ավարտից հետո գործատուն պետք է կնքի 1 տարվա աշխատանքային պայմանագիր, որի համար գործատուն ամսական ստանում է մինչև 50,000 դրամ աջակցություն՝ հարկերի փոխհատուցման համար։ 

2. Աշխատանքային փորձառություն 

Գործատուն ստանում է՝

  • շահառուի աշխատավարձի փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի չափով (3 ամիս),
  • հարկերի փոխհատուցում՝ ամսական մինչև 25,000 դրամ (3 ամիս),
  • հարկերի փոխհատուցում՝ ամսական մինչև 50,000 դրամ (հաջորդ 9 ամիսների համար)։

3. Միանվագ փոխհատուցում

Գործատուն ստանում է 300,000 դրամ, եթե կնքում է 1 տարվա աշխատանքային պայմանագիր շահառուի հետ։

 Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Կառավարության 21 հուլիսի 2022 թվականի N 1179-Լ որոշում։
  • ՀՀ Կառավարության 16 հունիսի 2023 թվականի N 968-Լ որոշում։
    Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր