ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կրթություն

Ստանալ աուդիտորի որակավորման վկայական

Աուդիտորների որակավորման վկայականները տրվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 18 աշխատանքային օր

Աուդիտորի որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն։ 

Ներկայացվող պահանջները

Աուդիտորի որակավորման վկայական ստանալու համար անձը պետք է լինի․

  • Հայաստանում որակավորված աուդիտոր, որը հանձնել է քննություններ Հաշվապահների միջազգային դաշնության (ՀՄԴ) հավաստագիր ունեցող տեղական կազմակերպություններում՝ ՀՄԴ ստանդարտներին համապատասխան,
  • արտասահմանյան երկրներում որակավորված մասնագետ, որը հանձնել է քննություններ՝  (ՀՄԴ) ստանդարտներին համապատասխան։

Պահանջվող փաստաթղթերը

Վկայականը ստանալու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում (տրամադրվում է տեղում),
  • անձնագրի պատճեն,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  • 3x4 չափսի 2 լուսանկար,
  • համապատասխան մարմնի կողմից տրված մասնագետի որակավորման վկայականի պատճենը (բացառություն են Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման գործընթացին մասնակցության դեպքերը, երբ անհրաժեշտ է ներակայացնել (ACCA) ասոցիացիայի հիմնական մակարդակի 9 բաժինների (F9) քննությունների դրական արդյունքով հանձնելը հաստատող հաշվետվություն կամ անդամության վկայականի պատճենը,
  • վկայականը տված մարմնի հավաստումը վկայականի ուժի մեջ լինելու մասին։  

Օտար լեզվով փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև դրանց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները (oտարերկրյա պետություններից ստացված փաստաթղթերը կարող են ներկայացվել առանց հյուպատոսական վավերացման կամ ապոստիլի):


Տրամադրման կարգը և ժամկետը

  • Դիմումն ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղի է ունենում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ, որի եզրակացության հիման վրա նիստի օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է աուդիտորի որակավորման վկայականը:
  • Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում` նիստից օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ 
  • Վկայականի տրամադրումը մերժվում է քննությունների կարգը խախտելու միջոցով ստացված, կեղծ կամ սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։ 
 

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր