ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի ներմուծման մեկանգամյա լիզենզիա տրամադրելու ծառայություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրվում է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման մեկանգամյա լիզենզիա:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
1,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 5 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում`
1) լիցենզիա ստանալու մասին հայտը, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան,
2) ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարն անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում՝ անձնագրի պատճենը (այսուհետ՝ հայտ),
3) հայտի էլեկտրոնային օրինակը,
4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,
5) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,
6) թունավոր նյութերի և տեխնոլոգիական պրոցեսի նկարագիրը, որտեղ օգտագործվում է ներմուծվող թունավոր նյութը:
7) հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am/) տիրույթում:

Վճարման եղանակը՝

Անկանխիկ
  • Բանկային փոխանցման միջոցով
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005000840

Նպատակ դաշտում նշելով՝
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի ներմուծում

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09։00-18։00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր