Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել հարկային հաշվետվություն
Առցանց հարկերի վճարումն ու հարկային հաշվետվությունների ներկայացումը բիզնեսի զարգացմանը, հարմարավետությանն ու պետության հետ նրա համագործակցության ամրապնդմանն ուղղված ծառայություններ են։
ՀՀ-ում հարկային հաշվետվությունները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։
Հարկային հաշվետվությունները ներկայացնելու համար Ձեզ անհրաժեշտ են՝
- թվային ստորագրություն,
- նույնականացման քարտ,
- նույնականացման քարտ կարդացող սարք։
Եթե ունեք՝
-
այցելեք հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
-
գրանցվեք կամ մուտք գործեք Ձեր անձնական էջ,
-
էջի աջ կողմում ընտրեք «Հաշվետվություններ» բաժինը,
-
բաժնի ձախ հատվածում ընտրեք հաշվետվության ձևը և լրացրեք այն՝ առաջարկվող ցանկերից ընտրելով անհրաժեշտ հաշվետու տարին և հաշվետու ժամանակաշրջանը,
-
լրացրեք պահանջվող տվյալները, և Ձեր հաշվետվությունը կհայտնվի «Անավարտ հաշվետվություններ» բաժնում, որը անհրաժեշտ դեպքերում այն խմբագրելու հնարավորություն է տալիս,
-
ավարտելուց հետո սեղմեք «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված հաշվետվություններ» բաժնում,
-
ներբեռնեք լրացված հաշվետվությունը, ստորագրեք այն թվային ստորագրությամբ, նորից բեռնեք և հանձնեք։
Ուշադրություն
Համակարգից օգտվելիս դժվարություններ առաջանալու դեպքում սեղմեք էջի ներքևում գտնվող «Ինչպե՞ս օգտվել համակարգից» կոճակը։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44