ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Վճարել հարկերը

Հարկերի վճարումը Ձեր հարկային պարտավորությունների կատարումն է, որոնք ստանձնում եք որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ գրանցվելու կամ որպես ֆիզիկական անձ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու պահին։

 

Լինելով պետության եկամուտների գլխավոր աղբյուրը՝ հարկն օգտագործվում է պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով կամ ուղղվում է նրա գործառույթների իրականացման համար պահանջվող ծախսերի ֆինանսավորմանը:

Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
Սահմանված չէ
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Հարկերը ֆիզիկապես վճարելու համար անհրաժեշտ է․

  • այցելել ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկ՝ ներկայացնելով ՀՎՀՀ-ն,
  • կատարել համապատասխան վճարումները պետական գանձապետարանի միասնական հաշվեհամարին։


Պետական վճարումները ֆիզիկապես կարող եք կատարել նաև TelCell և EasyPay ընկերությունների տերմինալների միջոցով, որոնք հասանելի են հանրապետության ամբողջ տարածքում՝ մուտք գործելով E-payments համակարգ, որից հետո բջջային հեռախոսով ստացած գործարքի կոդով կարող եք հետևել Ձեր կատարած վճարման ընթացքին:

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր