ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ «Արագ արձագանքման» արտագնա անհետաձգելի բուժօգնություն՝ ուղղաթիռով

Ծրագրի շրջանակում կազմակերպվում է շտապ բժշկական օգնության, ինչպես նաև «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման» ծառայություն ՀՀ ամբողջ տարածքում։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

ՀՀ ամբողջ տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը, պացիենտի տեղափոխումը (այդ թվում՝ հոսպիտալացումը) կազմակերպվում է շտապ բժշկական օգնության ծառայության, ինչպես նաև «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության» (սանավիա) միջոցով:

Պացիենտի բժշկասանիտարական տեղափոխման անհնարինության դեպքում կամ եթե ախտորոշման ճշտման կամ բուժօգնության համար պահանջվում է նեղ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական միջամտություններ տեղում, գործում է արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայությունը (սանավիա):

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Լրացուցիչ  տեղեկատվություն՝  ՀՀ Առողջապահության նախարարի հրաման,

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր