ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող փոխադրումների իրականացման թույլտվություն

Թույլտվություն տրամադրվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով 36-44 տոննա ընդհանուր զանգվածով և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցով բեռ փոխադրելու, իսկ հատուկ թույլտվություն՝ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով` 44 տոննա ընդհանուր զանգվածը կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցով չմասնատվող բեռ փոխադրելու համար:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 աշխատանքային օր
Նշված թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է՝ 
 
  • Ներկայացնել հայտ,
  • մուտքագրել դիմումը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզիաների և թույլտվությունների վարչություն, 
  • ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը,

Թույլտվությունը ստանալու համար բեռնափոխադրողը կարող է ընտրել հետևյալ տարբերակներից մեկը՝
 
1․
  • լրացնել դիմումը՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման սահմանված ձևի և առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել լիազոր մարմին, որի դեպքում տվյալ երթուղիով բեռի փոխադրման բոլոր համաձայնեցումներն իրականացվում են լիազոր մարմնի կողմից,
  • վճարել և ներկայացնել պետական տուրքի վճարման անդորրագիրը,
  • ներկայացնել բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների (ավտոմոբիլ, քարշակ, կցորդ, կիսակցորդ) հաշվառման վկայագրի պատճենը, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի համար համապատասխան պայմանագրի պատճենը։
2․
  • լրացնել դիմումը համաձայն ՀՀ կառավարության որոշման սահմանված կարգի և դիմումին կից ներկայացնել տվյալ երթուղիով բեռի փոխադրման համար համաձայնություն տված բոլոր կազմակերպությունների (մարմինների) համաձայնեցումները՝ բացառությամբ ճանապարհային ոստիկանության,
  • վճարել և ներկայացնել պետական տուրքի վճարման անդորրագիրը,
  • ներկայացնել բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների (ավտոմոբիլ, քարշակ, կցորդ, կիսակցորդ) հաշվառման վկայագրի պատճենը, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի համար համապատասխան պայմանագրի պատճենը։
 

Վճարման եղանակը՝


Անկանխիկ

  • Բանկային փոխանցման միջոցով։
  • Վճարային տերմինալի միջոցով։
  • E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005027017 նպատակ դաշտում նշելով՝ Չմասնատվող բեռ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցին օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրման իրականացման մեկանգամյա երթուղու թույլտվություն տալու համար։ 
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
+(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
+374 10 511362,
+374 10 511354
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր