ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Գրանցվել e-social.am կայքում

E-social.am-ը ՀՀ սոցիալական պաշտպանության ծառայությունների միասնական հարթակն է, որի միջոցով հնարավոր է դիմել բնակարանային, աշխատանքի, կենսաթոշակի, անապահովության գնահատման, նպաստի ստացման, անհուսալի վարկերի մարման, հրատապ կարիքների, ֆունկցիոնալության խնդիրների աջակցությունների համար։ 


Կայքում հնարավոր է գրանցվել «ԵսԵմ» նույնականացման հարթակի միջոցով կամ գրանցման, որը ներկայացված է ստորև։  

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։


Գրանցվելու համար անհրաժեշտ է՝ 

  • բացված էջում ընտրել «Գրանցվել» կոճակը,
  • լրացնել պահանջվող տվյալները,
  • լրացնել հեռախոսահամար (պարտադիր +374-ով) և էլեկտրոնային փոստի հասցե,
  • սեղմել «որոնել»,
  • սեղմել «Գրանցվել» կոճակը։ 
  • «Շարունակելու համար խնդրում են ստուգել Ձեր էլեկտրոնային փոստը» ծանուցումը ստանալուց հետո սեղմել «X» կոճակը,
  • բացված պատուհանում հավաքել մուտքանունը և ակտիվացման գաղտնաբառը, որը ուղարկվել է էլեկտրոնային հասցեին,
  • սեղմել «Մուտք»,
  • «Շարունակելու համար խնդրում են ստուգել Ձեր էլեկտրոնային փոստը» ծանուցումը ստանալուց հետո սեղմել «X» կոճակը,
  • բացված պատուհանում հավաքել մեկանգամյա գաղտնաբառը, որը ուղարկվել է էլեկտրոնային հասցեին,
  • սեղմել «հաստատել»,
  • բացված պատուհանում մուտքագրել ակտիվացման գաղտնաբառը, որը ուղարկվել էր առաջին էլեկտրոնային նամակով (չշփոթել մեկանգամյա գաղտնաբառի հետ)
  • ստեղծել նոր գաղտնաբառ,
  • սեղմել «հաստատել»։ 

Ուշադրություն
Յուրաքանչյուր անգամ մուտքանունը և գաղտնաբառը լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին ուղարկվելու է մեկանգամյա գաղտնաբառ, որն անհրաժեշտ է հավաքել և նոր մուտք գործել համակարգ։  

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր