ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ ՀՀ քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի անվճար երթևեկության վկայական

ՀՀ-ում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով` անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունները սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 աշխատանքային օր

Ըստ ՀՀ կառավարության որոշման՝ հաստատված ցանկով սահմանված քաղաքացիների առանձին խմբերին տրամադրվում են ՀՀ-ում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով՝ անկախ սեփականության ձևից /բացի տաքսուց/, անվճար երթևեկության վկայականներ:

Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • Բավարարել օրենքով սահմանաված չափանիշներին,
  • ներկայացնել դիմում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
  • տրամարդել անհրաժեշտ փաստաթղթերը։


Սույն հավաստագիրը ստանալու համար անհրաժեշտ է լինել՝

  • նախկին ԽՍՀՄ, սոցիալիստական աշխատանքի, Հայաստանի ազգային հերոս,
  • Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված,
  • Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված,
  • ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող,
  • 5 և ավելի երեխա ունեցող ծնողներից մեկը,
  • 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ,
  • բռնադատված։


Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • բռնադատվածները` բռնադատվածի վկայական,

  • հաշմանդամություն ունեցողները՝ կարգը հաստատող փաստաթուղթ

  • կոչում ստացած անձինք՝ կոչումը հավաստող փաստաթուղթ 


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզիաների և թույլտվությունների վարչությունն իրականացնում է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում՝ դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջականության վերաբերյալ, որից հետո տրամադրում է վկայականը՝ անհրաժեշտ բոլոր գործընթացների իրականացումից հետո։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
+(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
+374 10 511362,
+374 10 511354
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր