ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Անվանանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում

Անվանանիշի պատվիրման կամ պատրաստման թույլտվություն է տրվում՝ համաձայն պատվիրատուի դիմումի և ՀՀ կառավարության 07.12.2016թ. N 1935-Ն որոշման: Անվանանիշը պատվիրում և (կամ) պատրաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողը` նշյալ որոշմամբ հաստատաված կարգով սահմանված թույլտվությունը ստանալուց հետո` պահպանելով կարգով սահմանված սահմանային չափերը: Անվանանիշի վրա նշվում է թույլտվության հերթական համարը:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 7 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝

Անվանանիշեր պատվիրելու թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումը ներկայացվում է ՀՀ ֆինանսների նախարարություն:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Ներկայացվում են․
1. Դիմում
2. Հայտ` համաձայն համապատասխան ձևի՝ նշելով
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը.
բ) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը.
գ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման վայրը.
դ) հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).
  3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի պատճենը, կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք.
բ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.
գ) ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը և անվանանիշի ուրվագիծը` մեկ օրինակից:

Ժամկետները՝


Անվանանիշեր պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` 3 ամիս ժամկետով: Նշված ժամկետում պատրաստված անվանանիշը լիազորված մարմնում չգրանցվելու դեպքում անվանանիշ պատվիրելու թույլտվությունը համարվում է անվավեր, իսկ նորը տրվում է ընդհանուր հիմունքներով:
7 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված։

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Անվանանիշ պատվիրելու թույլտվություն տրվում է, եթե՝
• առկա է անվանանիշ պատվիրելու թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմում:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Անվանանիշի պատվիրումը մերժվում է եթե՝
• դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
• ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին:

Կարգավորող իրավական ակտը՝

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(374 10) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 11) 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր