ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կենսաթոշակ

Հաշվել կուտակային կենսաթոշակը

Կուտակային կենսաթոշակը ձևավորվում է գրանցված աշախատողի ամսական աշխատավարձից և պետական բյուջեից։ Աշխատավարձից կուտակվում է 2,5%, պետությունից՝ 7,5% ։ Արդյունքում՝ յուրաքանչյուր ամիս կուտակային կենսաթոշակին է հատկացվում աշխատավարձի 10%-ը : 

Ընդ որում՝ կամավոր կերպով ծրագրին միացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակը ձևավորվում է միայն աշխատավարձի 5%-ից․ պետական բյոջեից նրանց օգտին վճարներ չեն կատարվում։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
2-3 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար

Կուտակային կենսաթոշակն առցանց հաշվելու համար անհրաժեշտ է․

  • այցելել abcfinance.am,

  • սեղմել «Կենսաթոշակային հաշվիչ» կոճակը,

  • մուտքագրել անհրաժեշտ տվյալները,

  • սեղմել «Շարունակել» կոճակը։

Բացվող պատուհանում հնարավոր է տեսնել կենսաթոշակի ամսական չափը, կենսաթոշակի մնացորդը, պետության և քաղաքացու կողմից կատարված վճարները և այլն։

 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 10) 56-53-83

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 10) 56-53-83

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր