ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Ներկայացնել եկամտային հարկի և սոցիալական վճարի միասնական հաշվետվություն

Հայաստանում հարկային հաշվետվությունները ներկայացվում են միայն առցանց եղանակով՝ հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, որը նախատեսված է պարզեցնելու հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը և ավտոմատացնելու հարկային հաշվետվությունների լրացումն ու ստուգումը։

Համակարգը հաշվետվությունների լրացման ընթացքում կատարում է անհրաժեշտ ստուգումները՝ դաշտերի լրացումն ու մաթեմատիկական հաշվարկների ճշտությունն ապահովելու նպատակով։

Այստեղ օգտատերերին հասանելի են հաշվետվությունների ժամանակավոր պահպանման, դրանց գրանցման և արխիվի բաժինները։

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվետվություն ներկայացնելու և հարկերը վճարելու համար պետք է ունենալ՝

  • նույնականացման քարտ,
  • նույնականացման քարտն ընթերցող սարք,
  • էլեկտրոնային ստորագրություն։  

 
Անհրաժեշտ է՝

  • այցելել taxservice.am կայք, որը կտանի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
  • գրանցվել կամ մուտք գործել անձնական էջ,
  • էջի աջ կողմում ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղից էլ՝ թիվ 189 «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ» ձևը,
  • այդտեղ պետք է լրացնել հաշվետու տարին ու հաշվետու ժամանակաշրջանի ամիսը և, եթե ժամանակաշրջանը ճիշտ է ընտրված, պետք է սեղմել «Այո» կոճակը։


Հաշվետվությունը բաղկացած է 3 մասից՝ գործատուի եկամտային հարկի հաշվարկը ըստ աշխատողների, սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության ներքո գտնվող անձինք և ամփոփ տվյալներ:

Առաջին բաժնում լրացվում են աշխատողի նույնականացման տվյալները, հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա կամ ստացված եկամտի գումարը. աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները, վճարված աշխատավարձը (ներառում է՝ պարգևատրում, արձակուրդային վճար և այլ գումար)։

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն բաժինը լրացվում է ըստ այդ պայմանագրի վճարված գումարների դեպքում։ Այնուհետև նշվում են փաստացի աշխատած ժամերը, որոնք քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում չեն լրացվում։  

Եկամտային հարկը, սոցիալական վճարը և դրոշմանիշային վճարը էլեկտրոնային համակարգում հաշվարկվում են ինքնաշխատ կերպով։

  • Հաշվետվությունը լրացնելուց հետո պետք է սեղմել  «Հաշվել ամփոփ տվյալները», հետո՝ «Գրանցել» կոճակները,
  • այնուհետև պետք է ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, վերբեռնել և հանձնել։  

 

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր