ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ պետական պատվերով ծառայություն

Պետական պատվերի միջոցով հնարավորություն է ընձեռնվում առողջապահության ոլորտի կազմակերպություններում օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Պետական պատվերի միջոցով հնարավորություն է ընձեռնվում առողջապահության ոլորտի կազմակերպություններում օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից։ Արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունները տրամադրվում են համավճարային սկզբունքի կիրառմամբ:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Պետական պատվերով առողջապահական ծառայություներից օգտվելու շահառուներն են՝ 

 

  • Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.
  • Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով.
  • Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով.
  • Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով.
  • Մինչև 18 տարեկան երեխաներ.
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.
  • Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում /42 օր/.
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան անձինք.
  • Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ.
  • Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն).
  • Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներ.
  • Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամություն ձեռք բերած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ.
  • Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.
  • Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.
  • Բռնադատվածներ.
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
  • Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
  • Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ.
  • Զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից կազմված ծառայությունների անհատական ծրագրի շրջանակներում):
  • Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը։
  • Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:
  • Դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն և իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Կարգավիճակը հավաստիացնող թուղթ
  • Բժշկական եզրակացություն/ուղեգիր

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԱՆ թեժ գիծ 8003

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304,

Առողջապահության նախարարություն

Բժշկական ծառայությունների ցանկ

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր