ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

ՀՀ ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ ՀՀ արտահանման լիցենզիայի տրամադրում

Կոմիտեն իրականացնում է հայտատուի կողմից ներկայացված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի անվտանգության գնահատում, փորձաքննություն, տեսչական ստուգումներ և անձնակազմի որակավորման ստուգում, հավաստիանալու, որ լիցենզավորված գործունեություն իրականացնելիս լիցենզավորված անձը գիտի և կպահպանի ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջները, ապահովելու անձնակազմի, շրջակա միջավայրի անվտանգությունը (թույլ չի տրվի գերճառագայթահարում, իսկ հնարավոր վթարների կամ միջադեպերի դեպքում անհապաղ իրականացվեն վթարային հակազդման միջոցառումներ) ըստ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի ՀՀ միջազգային պայմանագրերի , ՀՀ օրենսդրության ,ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների պահանջների: Վերլուծվում և գնահատվում են հայտատուի հնարավորություններն ու կարողությունները՝ անվտանգ իրականացնելու լիցենզավորման ենթակա գործունեությունը:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
3000-20000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1Անձը Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ներմուծվող կամ արտահանվող ռադիոակտիվ թափոնների տեսակը և քանակությունը, այն պետությունը, որտեղից պետք է ներմուծվեն կամ որտեղ պետք է արտահանվեն ռադիոակտիվ թափոնները, ստացման կամ առաքման նախատեսվող ժամանակը.
բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը, ներմուծվող կամ արտահանվող ռադիոակտիվ թափոնների տեսակը և քանակությունը, այն պետությունը, որտեղից պետք է ներմուծվեն կամ որտեղ պետք է արտահանվեն ռադիոակտիվ թափոնները, ստացման կամ առաքման նախատեսվող ժամանակը:
 2Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) եթե ռադիոակտիվ թափոնների ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ համագործակցության ծրագրի շրջանակներում, ապա պետք է ներկայացվի այդ ծրագրի պատճենը.
բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը
գ) ռադիոակտիվ թափոնների պահման լիցենզիայի պատճենը
դ) վերամշակման տեխնոլոգիական գործընթացով նախատեսված չափին ներմուծվող ռադիոակտիվ թափոնների քանակի ու ընդհանուր ակտիվության համապատասխանության մասին փորձաքննական եզրակացությունը
ե) ներմուծվող ռադիոակտիվ թափոնների պահման համար նախատեսված պահեստարանում կամ գերեզմանոցում տվյալ թափոնների պահման հնարավորության մասին ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի եզրակացությունը
զ) ռադիոակտիվ թափոնների ներմուծում կամ արտահանում իրականացնող անձնակազմի որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
3. Ռադիոակտիվ թափոնների արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտին կից պետք է ներկայացվեն նաև`
ա) արտահանվող թափոնների ներմուծման դեպքում` ստացող կողմի` իր պետության օրենսդրությամբ սահմանված թույլտվության պատճենը.
բ) արտահանվող թափոնների փաթեթավորման համապատասխանության մասին փորձաքննական եզրակացությունը

Վճարման չափը

· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167185
 
· Նպատակը
Լիցենզիայի  գործողության ժամկետի երկարաձգման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167185
 
· Նպատակը
Լիցենզիայի  կրկնօրինակի տրման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167185
 
· Նպատակը
Լիցենզիայի  վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167185
 
· Նպատակը
իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցում/գրանցումից հանում
(պետական տուրք նախատեսված չէ)
 
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում փոփոխությունների իրականացում  
(պետական տուրք նախատեսված չէ)

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայաստանի Հանրապետություն  Ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման  լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
ա) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում
բ) լիցենզիայի  տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 080002020, +(374) 10 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 10 543991, +(374) 10 543995
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր