ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Ստանալ Երևանում շինարարության թույլտվություն

Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որի միջոցով կառուցապատողը կառուցապատման նպատակով տրամադրված հողամասում կամ գոյություն ունեցող շենքերում և շինություններում շինարարական գործունեություն իրականացնելու կամ ոչ հիմնական շինություն տեղադրելու իրավունք է ձեռք բերում։

Ընդ որում՝ ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրումը կատարվում է ﬕաժամանակ՝ կառուցապատողի կողմից ներկայացված ﬔկ դիմումի հիման վրա:
Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
75,000 - 700,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 15 աշխատանքային օր

Շինարարության թույլտվություն ստանալու համար հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ (հասցե՝ Արգիշտի 1)։ 

Ներկայացվող պահանջները

Շինարարության թույլտվություն ստանալու համար պարտադիր է ունենալ պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։

Պահանջվող փաստաթղթերը

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,

  • կառուցապատողի կողմից հաստատված նախագծային փաստաթղթերը (2 օրինակից),

  • փորձաքննության դրական եզրակացությունը, իսկ սահմանված դեպքերում՝ նախագծային փաստաթղթերը մշակող կապալառուի գրավոր երաշխավորագիրը,
  • շինարարության թույլտվության համար պետական տուրքի անդորրագիրը։

Վճարման չափը և կարգը

Շինարարության թույլտվության համար անհրաժեշտ է վճարել պետական տուրք։

  • 75, 000 ՀՀ դրամ՝ մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար,
  • 150,000 ՀՀ դրամ՝ 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար,
  • 250,000 ՀՀ դրամ՝ 500-ից մինչև 1,000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար,
  • 350,000 ՀՀ դրամ՝ 1,000-ից մինչև 3,000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար,
  • 700,000 ՀՀ դրամ՝ 3,000-ից և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար։ 

Սահմանված տուրքը վճարվում է Երևանի քաղաքապետարանի «Մեկ Պատուհան» գրասենյակում։ Հայտատուն կարող է նաև «Մեկ Պատուհան» գրասենյակից ստանալ համապատասխան հաշվեհամարը և վճարումը կատարել բանկում։

 

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։ 
  • Շինարարության թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
  • Թույլտվությունը պատրաստ լինելու մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է այն ստանալու համար մոտենալ Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում՝ նաև լիազորագիր)։

Ուշադրություն
Կառուցապատողը պարտավոր է շինարարության թույլտվության հիման վրա նախատեսվող աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել Երևանի քաղաքապետարանին (տեղական ինքնակառավարման մարմնին):

Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

  • ՀՀ կառավարության՝ 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշում 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր