Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական հաշվառում
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝
- անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
- կազմել ու ներկայացնել դիմում,
Ներկայացվող պահանջները
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
- կատարված փոփոխությունների մասին իրավասու մարմնի որոշումը,
- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Եթե պետական հաշվառում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա պահանջվող փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:
Վճարման չափը և կարգը
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական գրանցման համար սահմանված է պետական տուրք 10,000 ՀՀ դրամի չափով։
Այն հնարավոր է վճարել՝
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
Նպատակ՝ Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական հաշվառման համար
Վճարման եղանակը՝ Անկանխիկ
Հաշվեհամար՝ 900005160727՝ առանձնացված ստորաբաժանման համար և 900005160743՝ հիմնարկի համար
Տրամադրման ժամկետը և կարգը
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 02.06.2011-թ-ի թիվ 860-Ն որոշում
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80