ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Գրանցել նոր աշխատողի

Յուրաքանչյուր նոր աշխատողի ընդունելիս անհրաժեշտ է նրա տվյալները գրանցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում, որպեսզի գործատուն կարողանա կատարել աշխատողներին առնչվող իր հարկային պարտավորությունները։  

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
Մինչև 15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Նախ անհրաժեշտ է գրանցվել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում։ Դրա համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝ 

  • սեղմել ներքևում գտնվող «Ներկայացնել հայտ» կոճակը,
  • մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն,
  • անցնել էլ․ փոստի հասցեին ուղարկված հղումով,
  • լրացնել անհրաժեշտ տվյալները, ընդ որում՝ հեռախոսահամարը անհրաժեշտ է լրացնել հետևյալ ֆորմատով` +(374) xx xx xx xx, իսկ օգտվողի անունը պետք է կազմված լինի փոքրատառ լատինատառերից և կարող է ներառել թվեր,
  • սեղմել «Էլեկտրոնային պայմանագրի կնքում» կոճակին և ներբեռնել համակարգում գրանցվելու վերաբերյալ պայմանագիրը, ստորագրել թվային եղանակով և վերբեռնել այն՝ սեղմելով «Ընտրեք ֆայլը» կոճակին։

 

Այնուհետև նոր աշխատակցի գրանցելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել անձնական էջ,
  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը,
  • ընտրել թիվ 69 «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների» գրանցման հայտը,
  • մշակող արդյունաբերության ոլորտում գործելու դեպքում՝ ընտրել «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման վերաբերյալ» հայտը,
  • լրացնել անհրաժեշտ տվյալները, որից հետո հաշվետվությունը կհայտնվի «Անավարտ հաշվետվություններ» բաժնում (այդ բաժնում հնարավոր է այն խմբագրել),
  • ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված  հաշվետվություններ» բաժնում,
  • այնուհետև ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, վերբեռնել և հանձնել ՊԵԿ։

Պահանջվող փաստաթղթերը

Նոր աշխատողին գրանցելու համար անհրաժեշտ է նշել՝

  • աշխատողի անձնագրի, նույնականացման քարտի տվյալները,  
  •  հանրային ծառայության համարանիշը։

Օտարերկրյա քաղաքացու դեպքում անհրաժեշտ կլինեն նրա անձնագրի և կացության քարտի տվյալները։

Ուշադրություն
Նոր աշխատողի տվյալները Պետական եկամուտների կոմիտե պետք է հանձնել մինչև աշխատողի՝ փաստացի աշխատանքի անցնելու օրվա նախորդ օրը։


Տրամադրման ժամկետը և կարգը

Աշխատողի գրանցման մասին ծանուցումը ստացվում է անմիջապես հայտը ներկայացնելուց հետո։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր