ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Գյուղատնտեսություն

Ստանալ ծախսերի փոխհատուցում ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար

Ծրագրի շրջանակներում տրամադրվում է ֆինանսական աջակցություն ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման և ներդրման ծախսերի մասնակի փոխհատուցման համար։

Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է նախքան կապալառուի հետ պայմանագիր կնքելը ներկայացնել առցանց հայտ, որի հաստատումից հետո կկատարվի տարածքի տեղազննություն, և Էկոնոմիկայի նախարարության հետ կկնքվի աջակցության տրամադրման պայմանագիր։

Աջակցությունից օգտվելու համար թվային հարթակը հասանելի կլինի շուտով։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
5 րոպե
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝


Ներկայացվող պահանջները

Աջակցություն ստանալու համար հողակտորի մակերեսը պետք է կազմի՝

  • 0․5 հա և ավելի՝ ոռոգման արդիական համակարգերի դեպքում,

  • 0․5 - 3 հա՝ խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում։

Ընդ որում՝ ոռոգման արդիական համակարգերը պետք է նպատակային նշանակությամբ շահագործվեն առնվազն 4 տարի, կարկտապաշտպան ցանցերը՝ առնվազն 5 տարի՝ առանց օտարման իրավունքի։


Պահանջվող փաստաթղթերը

Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները կլրացվեն ինքնաշխատ եղանակով։

Տեղազննությունից և պայմանագրի կնքումից հետո կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր՝

  • եթե հողատարածքը համատեղ սեփականություն է կամ օգտագործվում է վարձակալությամբ, ապա անհրաժեշտ կլինի ներկայացնել սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ համաձայնությունը ծրագրին մասնակցելու վերաբերյալ՝ նոտարական վավերացմամբ,

  • կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր,

  • համակարգերի նպատակային շահագործումը հիմնավորող փաստաթղթեր։


Աջակցության չափը

Ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում կփոխհատուցվի ծախսերի՝

  • 50%-ը,

  • 60%-ը՝ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում,

  • 50%-ը՝ շարժական համակարգի ձեռքբերման դեպքում։

 

 Կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում կփոխհատուցվի ծախսերի՝

  • 75%-ը՝ ցանկում ներառված բնակավայրերի դեպքում,

  • 50%-ը՝ ցանկում չներառված բնակավայրերի դեպքում։

 

Ծախսերի առավելագույն սահմանաչափերն են՝

  • 2․3 մլն դրամ՝ կաթիլային համակարգերի ներդրման 1 հա-ի համար,

  • 2․6 մլն դրամ՝ անձրևացման համակարգերի ներդրման 1 հա-ի համար,

  • 15 մլն դրամ՝ շարժական 1 համակարգի ներդրման համար,

  • 12․1 մլն դրամ՝ կարկտապաշտպան ցանցերի ներդրման 1 հա-ի համար։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Առցանց հայտը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է տարածքի տեղազննություն։

Տեղազննության դրական եզրակացության դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմողը ծանուցվում է այդ մասին և 10 աշխատանքային օրվա ընթացքում Էկոնոմիկայի նախարարության հետ կնքում պայմանագիր։

Ծախսերի փոխհատուցումը տրամադրվում է դրանք հիմնավորելու դեպքում։

 

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2021 թ․ N 927-Լ որոշում։

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը):

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր