Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աջակցություն ՏՏ ոլորտի ընկերությունների համար
Ծրագրի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի զարգացումը:
Ծրագրի մասին
Աջակցության ծրագրի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի զարգացումը:
Ծրագրի շրջանակում հաշվարկվում և տրամադրվում է 2024թ. հունվար և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար՝ նոր ընդունված աշխատողների մասով պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրի շահառու կարող են դառնալ այն տնտեսվարող սուբյեկտները․
- որոնց գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 90 և ավելի տոկոսը կազմում են տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 26.1, 26.2, 26.3, 30.3, 58.2, 62.0, 63.1 խմբերում ներառված գործունեությունից եկամուտները (իրացման շրջանառությունը).
- որոնք ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող, որոնք 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ չեն հանդիսացել․
- որոնք դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:
Դիմելու կարգ
Անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել պահանջվող ձևանմուշները՝ դիմում-հայտը և ուղեկցող նամակը։
Լրացված ձևանմուշներն ու պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել՝
տարբերակ 1. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական [email protected] էլեկտրոնային հասցեին
տարբերակ 2. e-request.am հարթակում.
- ընտրել «իրավաբանական անձ» դաշտը,
- դիմումն ուղղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
- վավերացրնել էլեկտրոնային ստորագրությամբ:
Խորհրդատվություն, օգտակար հղումներ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ կառավարության 21.12.2023թ․ թիվ 2328-Լ որոշումը:
ՀՀ ԲՏԱՆ թեժ գիծ՝ (+37410) 59-01-89
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԲՏԱՆ
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010-58-59-80
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010-58-59-80
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51