ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ աջակցություն ՏՏ ոլորտի ընկերությունների համար

Ծրագրի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի զարգացումը:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Աջակցության ծրագրի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի զարգացումը:

Ծրագրի շրջանակում հաշվարկվում և տրամադրվում է 2024թ. հունվար և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար՝ նոր ընդունված աշխատողների մասով պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ այն տնտեսվարող սուբյեկտները․

 

  • որոնց գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 90 և ավելի տոկոսը կազմում են տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 26.1, 26.2, 26.3, 30.3, 58.2, 62.0, 63.1 խմբերում ներառված գործունեությունից եկամուտները (իրացման շրջանառությունը).
  • որոնք ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող, որոնք 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ չեն հանդիսացել․
  • որոնք դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:

 

Դիմելու կարգ

 

Անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել պահանջվող ձևանմուշները՝ դիմում-հայտը և ուղեկցող նամակը։

 

Լրացված ձևանմուշներն ու պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել՝

 

տարբերակ 1. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական [email protected] էլեկտրոնային հասցեին

տարբերակ 2. e-request.am հարթակում.

 

  • ընտրել «իրավաբանական անձ» դաշտը,
  • դիմումն ուղղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
  • վավերացրնել էլեկտրոնային ստորագրությամբ:
 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ կառավարության 21.12.2023թ․ թիվ 2328-Լ որոշումը:

ՀՀ ԲՏԱՆ թեժ գիծ՝ (+37410) 59-01-89

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԲՏԱՆ

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00-18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010-58-59-80

Ծառայության գծով աջակցության համար

Աշխատանքային ժամեր`
9:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր