ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Գրանցվել և մուտք գործել E-mark.am համակարգ

Ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ ԵսԵմ նույնականացում։ 

E-mark.am համակարգից օգտվելու ուղեցույց

E-mark.am համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է՝ 

  • [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ընկերության անվանումը, ՀՎՀՀ-ն և ծածկագիրը,
  • լրացնել պատասխան նամակով ստացված գրանցման ֆայլը և այն ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներից որևէ մեկին,
  • ուսումնասիրել պատասխան նամակով ստացված համագործակցության պայմանագիրը, 
  • մոտենալ e-Mark գրասենյակ՝ այդ պայմանագիրը կնքելու համար (E-mark գրասենյակի հասցեն՝ ք.Երևան, փող. Եզնիկ Կողբացի, 83 տ., բն. 1)

Այս քայլերից հետո դիմողը կարող է օգտվել համակարգից՝ մուտք գործելով իր անձնական էջ։ 


E-mark.am համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է՝ 

«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո կատարել հետևյալ քայլերը՝

  • սեղմել «Մուտք գործել համակարգ» կոճակը,
  • բացված պատուհանում ընտրել բջջային նույնականացման քարտ տարբերակը,
  • ընտրել բջջային կապի օպերատորին և մուտքագրել հեռախոսահամարը,
  • հեռախոսի էկրանին հայտնված էջում մուտքագրել PIN կոդը,
  • բացված էջում լրացնել կազմակերպության ՀՎՀՀ-ն և մուտք գործել համակարգ։

 

 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր