ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Վերականգնել ծննդյան վկայականը

Եթե ծննդյան վկայականը կորել է կամ մաշվածության պատճառով դարձել է անընթեռնելի, հնարավոր է դիմել՝ նորը ստանալու նպատակով։

Ընդ որում՝ ծննդյան վկայականի վերականգնման համար հնարավոր է դիմել ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ երկրներում՝ ՀՀ հյուպատոսական կառուցների միջոցով։  

 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծննդյան վկայականի վերականգնման դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ ՀՀ արդարադատության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ցանկացած գրասենյակ։

Օտարերկրյա պետության տարածքում բնակվող քաղաքացիները ծննդյան վկայականի կրկնօրինակը ստանալու նպատակով կարող են դիմել տվյալ պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկ:


Ի՞նչ պահանջների է պետք բավարարել

Ներկայանալ կարող է այն անձը որի ծննդյան վկայականը պետք է վերականգնել, կամ նրա կողմից լիազորված այլ անձ։

Լիազորագրի օրինակը կարելի է նախապես վերցնել ՔԿԱԳ-ից։

Պահանջվող փաստաթղթերը

  • անձնագիր, օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ նոտարական վավերացմամբ թարգմանված,
  • լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորագիր և լիազորող անձի (ում վերաբերում է տվյալ ծննդյան գրանցումը) անձնագրի պատճենը,
  • այլ պետությունում դիմելիս նոտարական կարգով հաստատված և միջազգային պայմանագրերով վավերացված (ապոստիլ) կամ օտարերկրյա պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկի կողմից հաստատված բնօրինակը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը:

  

Վճարման չափն ու ժամկետները

Ծննդյան վկայականի վերականգնման համար սահմանված է պետական տուրք՝ 5,000 ՀՀ դրամի չափով։ Վճարվում է տեղում։ 


Տրամադրման ժամկետը

Նոր ծննդյան վկայականը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Այն ուղարկվում է տրամադրված էլեկտրոնային հասցեին։ Փաստաթուղթն ունի հսկիչ համար և հսկիչ նույնականացման նշան, որոնց միջոցով փաստաթուղթը կարելի է տեսնել նաև verify.e-gov.am կայքում։

 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:00-18:00,
Ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
+(374) 10 593935

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր