ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Արդարադատություն և օրենք

Ստանալ միանվագ դրամական փոխհատուցում՝ թրաֆիքինգի զոհերին

Ծրագրի շրջանակում տրամադրվում է  միանվագ 250,000 դրամ ֆինանսական աջակցություն թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Միջոցառման շրջանակում տրամադրվում է  միանվագ 250,000 դրամ ֆինանսական աջակցություն Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց։ Միջոցառման նպատակը  անձի թրաֆիքինգի և շահագործման ենթարկվելու արդյունքում  կրած վնասների մասնակի փոխհատուցումն է: Դրամական փոխհատուցման իրավունքը տարածվում է միայն այն անձանց վրա, ովքեր զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ են ճանաչվել:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Փոխհատուցումը տրամադրվում է մարդկանց թրաֆիքինգի և/կամ շահագործման զոհ ճանաչված անձանց։

 

Դիմելու կարգ

 

Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է իրավասու մարմնի կողմից ներկայացված ներկայացված միջնորդության հիման վրա։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]

 
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր