ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աշխատանք և զբաղվածություն

Մասնակցել գործազուրկների զբաղվածության ամենամյա պետական ծրագրին

ՀՀ-ում իրականացվում է ամենամյա ծրագիր գործատուների հետ աշխատանք փնտրող անձանց կարիքների գնահատման հիման վրա։ Ստանալով աշխատանք փնտրող անձի կարգավիճակ՝ քաղաքացին ծրագրին ընդրկվելու առաջարկ է ստանում տեղական սոցիալական ծառայության կողմից։ Հետագայում կնքվում է ծրագրի իրականացման պայմանագիր: 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 տարի

Ծրագիրը նախատեսված է գործատուների համար։

Դիմելու համար անհրաժեշտ է․

  • այցելել www.socservice.am,   
  • ընտրել «Առցանց դիմումներ» բաժինը,
  • ընտրել «Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիր․առցանց դիմումներ» ենթաբաժինը,
  • ստեղծել անհատական հաշիվ բացված www.workforall.am կայքում՝ սեղմելով «Գրանցվել համակարգում» պատուհանի վրա և մուտքագրելով անհրաժեշտ տվյալները,
  • օգտահաշիվը ստեղծելուց հետո էլեկտրոնային հասցեին կուղարկվի ակտիվացման նամակ, որում առկա հղումը սեղմելուց հետո էլեկտրոնային նամակում կբացվի տվյալների լրացման ձևաթուղթը։ 
     

Ուշադրություն

Անհրաժեշտ է անցնել նույնականացում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում՝ նշելով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)։

Հաստատման կամ մերժման դեպքում՝ կուղարկվի համապատասխան ծանուցում գործատուի անհատական օգտահաշվում և էլեկտրոնային փոստով։

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր