ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Դիմել ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման համար

Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի և հայտի ներկայացման օրվա դրությամբ նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության հիման վրա։

Դրոշմանիշերն ու դրոշմապիտակները ստանալ կարող է հայտը ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձը, անհատ ձեռնարկատերը կամ նրա կողմից լիազորված անձը։ 

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Ակցիզային դրոշմանիշերի կամ դրոշմապիտակների տրամադրման կամ հաշվետվության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝ 

  • թվային ստորագրություն,
  • նույնականացման քարտ, 
  • նույնականացման քարտ կարդացող սարք։

Հայտը ներկայացնելու համար պետք է՝ 

  • այցելել taxservice.am կայք, որը տանում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
  • գրանցվել կամ մուտք գործել անձնական էջ, 
  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղից էլ՝ թիվ 247 «Հայտ և օգտագործման մասին հաշվետվություն՝ «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների տրամադրման», կամ թիվ 248 «Հայտ և օգտագործման մասին հաշվետվություն՝ «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների տրամադրման»՝ ըստ անհրաժեշտության,
  • լրացնել պահանջվող տվյալները, որից հետո հաշվետվությունը կհայտնվի «Հիշել ժամանակավորապես» բաժնում (այդտեղ դեռ հնարավոր է այն խմբագրել),
  • ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված  հաշվետվություններ» բաժնում,
  • այնուհետև ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, նորից բեռնել և հանձնել։   

 

Դրոշմանիշերը կամ դրոշմապիտակները կտրամադրվեն հայտը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: 

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր