Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ դատվածության և հետախուզման մասին տեղեկանք
Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար հնարավոր է դիմել առցանց կամ ֆիզիկապես։ Առցանց դիմելուց հետո տեղեկանքը հնարավոր է ստանալ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից, իսկ ֆիզիկապես դիմելու դեպքում անհրաժեշտ կլինի այցելել վարչություն թե՛ դիմումը ներկայացնելիս, թե՛ տեղեկանքը ստանալիս։
Ուշադրություն
Տեղեկանքի դիմում ներկայացնելու և այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել ԱԳՆ հյուպատոսական վարչություն աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-12։00-ն, բացի չորեքշաբթի օրվանից։
ՀՀ-ում դատվածության և հետախուզման մասին տեղեկանք կարելի է ստանալ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Երևան)՝ ներկայացնելով առցանց դիմում։
Առցանց դիմում ներկայացնելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է լրացնել պահանջվող տվյալները և կատարել վճարում՝ հետևելով հրահանգներին։
Ընդ որում՝ անհրաժեշտ է ընտրել այն երկիրը, ուր ներկայացվելու է տեղեկանքը․ օրինակ՝ եթե տեղեկանքը ներկայացնելու եք Իսպանիայի դեսպանատուն, որը գտնվում է Ռուսաստանում, ապա անհրաժեշտ է նշված երկրներից ընտրել Իսպանիան։
Ներկայացվող պահանջները
Տեղեկանքը ստանալու համար 16 տարին լրացած անձինք կարող են դիմել անձամբ կամ ծնողի, քրոջ, եղբոր, ամուսնու, զավակի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով։
14-16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է վերջինիս ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
Պահանջվող փաստաթղթերը
Համակարգում տվյալների մեծ մասը կլրացվի ինքնաշխատ եղանակով։ Անհրաժեշտ կլինի՝
- լրացնել կոնտակտային տվյալները,
- կցել անձը հաստատող փաստաթղթի սքանավորված տարբերակը։
Տեղեկանքը ստանալիս անհրաժեշտ է վարչություն այցելել անձնագրով։
Վճարման չափը և կարգը
Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է վճարել 7,000 ՀՀ դրամ պետական տուրք, ընդ որում՝ այն ներառում է նաև փաստաթղթի ապոստիլով վավերացումը։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005163515400։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ-ում դատվածության կամ հետախուզման առկայության մասին տեղեկանք տրամադրելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
ՀՀ տարածքում առաքում կատարելու համար անհրաժեշտ է վճարել 430 դրամ։
Առաքման վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013196101։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքում» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
ՀՀ տարածքից դուրս առաքում կատարելու համար` 11,000 - 25,000 դրամ՝ կախված առաքման երկրից։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013196093։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքից դուրս» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Տեղեկանքը տրամադրվում է առցանց հայտ ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այն ստանալու համար անհրաժեշտ է անձնագրով այցելել ԱԳՆ հյուպատոսական վարչություն՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3։ Անհրաժեշտ է տեղում վերցնել հերթի կտրոն՝ սարքի վրա ընտրելով «Ստանալ» տարբերակը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2010 թվականի N 1561-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11