Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ Երևանում շինարարական օբյեկտի քանդման թույլտվություն
Կախված նախատեսվող քաղաքաշինական գործընթացի առանձնահատկությունց կամ անշարժ գույքի սեփականատիրոջ հայեցողությունից՝ կարող է տրամադրվել միայն քանդման թույլտվություն:
Ստորև նշված քայլերը անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո.
- այցելել yerevan.am,
- ընտրել «Մեկ պատուհան» բաժինը,
- «Կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի դիմումներ» բաժնից ընտրել Միայն քանդման (կամ ապամոտաժման) թույլտվության դիմում /Ձև 2-2/ ծառայությունը,
- ծանոթանալ ներկայացված փաստաթղթերի ցանկին, բեռնվող փաստաթղթին և ձևանմուշին,
- սեղմել «Ուղարկել առցանց դիմում կոճակը»,
- լրացնել տվյալները կամ անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- ընտրել դիմողի տեսակը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
- լրացնել պահանջվող տվյալները, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և հանձնել դիմումը (պետք է կցել լրացված և ստորագրված դիմումը PDF, իսկ այլ կից ֆայլերը՝ PDF և JPEG ձևաչափերով, մեկ ֆայլի առավելագույն ծավալը՝ 50 MB)։
Ներկայացվող պահանջները
Շինարարական օբյեկտի քանդման աշխատանքների դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։
Պահանջվող փաստաթղթերը
Շինարարական օբյեկտի քանդման աշխատանքների դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ Ֆիզիկական անձի դեպքում (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
- օբյեկտի քանդման նախագծային փաստաթղթերը,
- փորձաքննության դրական եզրակացությունը կամ նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի գրավոր երաշխավորագիրը,
- անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը,
- քանդման թույլտվության համար օրենքով սահմանված տեղական տուրքը վճարելու մասին անդորրագիրը:
Տրամադրման կարգը և ժամկետը
- Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։
- Շինարարական օբյեկտի քանդման թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
Վճարման չափը և կարգը
- Քանդման թույլտվության տուրքը Երևանում 35,000 ՀՀ դրամ է։
- Այն պետք է վճարել 900015000889 հաշվեհամարին։
Ուշադրություն
Կառուցապատողը պարտավոր է քանդման աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել Երևանի քաղաքապետարանին (տեղական ինքնակառավարման մարմնին):
Հղում օրենսդրությանը
-
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
-
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
- ՀՀ Երևան քաղաքի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05