Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Վարորդին կցել ավտոմեքենային
Եթե ավտոմեքենայի սեփականատերը չի կատարել իրավախախտումը, այլ այն կատարվել է մեկ այլ անձի կողմից, ով տվյալ պահին վարել է սեփականատիրոջ ավտոմեքենան, ապա սեփականատերը կարող է ավտոմեքենան կցել իրական վարորդին։ Այս դեպքում բալերը կպակասեն իրական վարորդի միավորներից, այլ ոչ թե սեփականատիրոջ։
Մեքենան մեկ այլ վարորդի կցելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․
-
սեղմել «Ֆիզ անձանց համար» կոճակը,
-
«Սեփականատեր» դաշտում լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ, սոցիալական քարտի համար), տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի համարը (տեխնիկական անձնագիր) և հեռախոսահամարը,
-
անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո նշված հեռախոսահամարին կուղարկվի SMS հաղորդագրություն, որն անհրաժեշտ է լրացնել բացված վանդակում,
-
այնուհետև՝ կայքի «Շահագործում» բաժնում անհրաժեշտ է լրացնել շահագործողի տվյալները՝ ՀԾՀ, վարորդական վկայան, հեռախոսահամար,
- անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո նշված հեռախոսահամարին կուղարկվի SMS հաղորդագրություն, որը պետք է լրացնել բացված վանդակում,
- այնուհետև էկրանի ներքևի հատվածում կբացվեն կցված շահագործողի տվյալները։
Ի դեպ՝ շահագործողին հեշտությամբ հնարավոր է հեռացնել՝ սեղմելով նրա տվյալների կողքին երևացող «Դադարեցնել» կոճակը և նույն պահին շահագործողը կստանա SMS հաղորդագրություն՝ շահագործումը դադարեցնելու մասին։
Շահագործողը նույն կերպ կարող է մուտք գործել կայք, լրացնել իր տվյալներն ու տեսնել բոլոր այն մեքենաները, որոնց ինքը կցված է։
Ուշադրություն
Եթե վարորդի 13 բալը սպառվում է, ապա պատասխանատվությունը ընկնում է ավտոմեքենայի սեփականատիրոջ վրա, և բալերը հանվում են նրա միավորներից։
Եթե վարորդի վարորդական վկայականի վավերականության ժամկետը ավարտվում է, ապա բալերը կրկին հանվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ միավորներից։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02