ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Գրանցել բաժնետիրական ընկերություն (ԲԸ)

Բաժնետիրական ընկերության գրանցումը թույլ է տալիս բիզնեսը ծավալել այլ ներդրողների (բաժնետերերի) հետ, որոնք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։ Ձեռք բերելով ընկերության բաժնետոմսերը՝ բաժնետերերը կարող են ստանալ շահաբաժիններ և մասնակցել ընկերության կառավարմանը։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
40 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Բաժնետիրական ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային գրասենյակներ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք թվարկված են ստորև։

ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն՝ 

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • իրավաբանական անձ հիմնադրելու մասին Հիմնադրի որոշումը,
  • եթե հիմնադիրները մեկից ավելի են, Հիմնադիրների ժողովի արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից,
  • բաժնետիրական ընկերության կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի կողմից,
  • տեղեկություններ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի մասին (անձնագրային տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշ կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին, համապատասխան տեղեկանքի համարը, էլ․ փոստի հասցեն):

Եթե հիմնադիրների կազմում առկա է ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ, ապա անհրաժեշտ է ներկայացնել դրա կառավարման լիազորված մարմնի որոշումը, իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը։

Այլ երկրների քաղաքացիները պետք է ներկայացնեն՝ 

  • բոլոր հիմնադիրների անձնագրերը և դրանց պատճենները՝ թարգմանված և նոտարի կողմից վավերացված։


Այլ երկրներում գրանցված իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն՝ 

  • տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից քաղվածք այն մասին, որ իրավաբանական անձը գրանցված է այդ երկրում, կամ իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված։

Ըստ բաժնետիրական ընկերության նախընտրելի տեսակի՝ բաց կամ փակ, պետք է կիրառել ԲԲԸ-ի կամ ՓԲԸ-ի նմուշային փաստաթղթերը։

Գրանցման քաղվածքը կամ մերժումը ուղարկվում է տրամադրված էլ․ փոստի հասցեին։ Քաղվածքում նշվում են ընկերության պետական հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), որը նրա նույնականացման կոդն է։

Ուշադրություն
Բաժնետիրական ընկերությունների ռեեստրը պետական գրանցումից հետո պարտադիր պետք է հանձնվի վարելու ՀՀ կենտրոնական դեպոզիտարիային, ուստի անհրաժեշտ է գրանցման վկայականը ներկայացնել դեպոզիտարիայի հաշվի օպերատորներին (ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի հաշվի օպերատորների ցանկը ներկայացված է պաշտոնական կայքում)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝ +(374) 33 72 67 63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝ +(374) 10 20 14 48 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր