ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերի կամ դրանց փոփոխությունների համաձայնեցում

Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատան կազմակերպիչները վիճակախաղի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները կամ նոր կանոնակարգերը, նախքան դրանց կիրառումը, համաձայնեցնում են լիազոր մարմնի հետ` փոփոխությունները կամ լրացումները կամ նոր կանոնակարգերը ներկայացնելով լիազոր մարմին՝ համաձայն «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքների։
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատան կազմակերպիչներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
-
Տրամադրման տևողությունը
Մինչև 30 օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Կանոնակարգեր՝ երկու օրինակից, թելակարված, կնքված և հաստատված հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից՝ ուղեկցող գրությամբ։

Դիմելու եղանակը՝

Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատան կազմակերպիչները՝ Կանոնակարգերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քարտուղարություն։

Ժամկետները՝

  • 15-օրյա ժամկետում՝ շահումով խաղերի, վիճակախաղի կազմակերպման և անցկացակացման կանոնակարգերի կամ դրանց փոփոխությունների կամ լրացումների դեպքում 
  • 30-օրյա ժամկետում՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերի կամ դրանց փոփոխությունների կամ լրացումների դեպքում:

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Կանոնակարգերը ստանալուց հետո լիցենզավորող մարմինը իրականացնում է ուսումնասիրություն՝ օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերի ամբողջականության և օրենսդրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից:
Հրավիրում է լիցենզավորող հանձնաժողովի նիստ: Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին: Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում http://www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Լիցենզավորող հանձնաժողովի նիստում քննարկվում են ներկայացված Կանոնակարգերին համաձայնություն տալը կամ վերապահումով համաձայնություն տալը կամ մերժելը և ընդունվում են որոշումներ, որոնց պատճենները երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է կազմակերպչներին: Կանոնակարգերին համաձայնություն տալու կամ մերժելու դեպքում հիմք ընդունելով Լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը, պատրաստվում է նախարարի հրաման Կանոնակարգերին համաձայնություն տալու կամ մերժելու մասին:
Եթե լիազոր մարմինն ընդունել է Կանոնակարգերին վերապահումով համաձայնություն տալու
մասին որոշում, ապա կազմակերպիչները պարտավոր են այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում պատրաստվում է նախարարի հրաման Կանոնակարգերին համաձայնություն տալու մասին:
Նախարարի հրամանի հիման վրա Կանոնակարգերը ներկայացվում են լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալության պետին` ստորագրման: Ստորագրված Կանոնակարգերը ներկայացվում են Նախարարության գլխավոր քարտուղարին՝ կնքման:
Համաձայնեցված և կնքված Կանոնակարգերի մեկ օրինակը առձեռն հանձնվում են դիմումատուին, իսկ մյուս օրինակը պահվում է դրանց պահման համար նախատեսված թղթապանակներում:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը`

Կանոնակարգերին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք` հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին, կվտանգեն խաղացողների շահերը:
Կանոնակարգերին համաձայնություն չտալու վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(374 10) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 11) 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր