ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցության ծրագրեր

Ստանալ ջրհեղեղից վնասների փոխհատուցում

Ծրագրի նպատակն է փոխհատուցել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ին տեղի ունեցած բնական աղետի հետևանքով բնակիչների կրած վնասները։

Փոխհատուցման ենթակա են բազմաբնակարան շենքի բնակարաներին, անհատական բնակելի տներին ու կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Ո՞վ կարող է դիմել
Լոռու և Տավուշի մարզի բնակիչներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար

Դիմելու համար անհրաժեշտ է

Աջակցությունը ստանալու համար պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ուղարկել մարզպետին՝ հետևյալ էլեկտրոնային հասցեներով․

Ծրագրի մասին 

Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ ուղղություններով՝

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում տրամադրվում է բնակարանի գնման իրավունքի վկայագիր, որի միջոցով տուժողը կարող է ձեռք բերել բնակարան կամ բնակելի տուն։ Կորուստ է համարվում այն վնասը, որի պատճառով գույքը ոչնչացել է, փլուզվել կամ դարձել է վթարային քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածություն)։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է նաև կենցաղային գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ դրամական փոխհատուցում։

Յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար (բայց ոչ ավելի 80 քառակուսի մետրից) հատուցվում է՝

  • Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 60,000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,
  • Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 40,000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։


Իսկ կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի համար փոխհատուցվում է՝

  • Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 1,200,000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
  • Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 800,000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։


Անկախ տրամադրվող աջակցության տեսակից՝ աղետի հետևանքով զոհ ունեցող ընտանիքներին կտրամադրվի նաև հավելյալ 1,000,000 ՀՀ դրամ։


Ներկայացվող պահանջները

Աջակցությունը ստանալու համար դիմող անձը պետք է ունենա անշարժ գույք, որը ոչնչացվել է, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել կամ մասնակի վնասվել՝ ջրհեղեղի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքով։


Պահանջվող փաստաթղթերը

Դիմում, որտեղ պետք է նշել․

  • դիմողի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, տրման ամսաթիվը, ում կողմից է տրված և վավերականության ժամկետը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), գրանցման հասցեն),

  • էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը,

  • վնասված գույքի նկատմամբ  սեփականության իրավունքը հավաստող ապացույցը,

  • փոխհատուցումը սպասարկող բանկը։

Աջակցության տրամադրման կարգը և ժամկետը

Գումարները տրվում են միայն տուժողների բանկային հաշվեհամարին փոխանցման ճանապարհով, իսկ գումարի առնվազն 60%-ը պետք է ծախսել անկանխիկ եղանակով։

Աջակցության անկանխիկ և նպատակային օգտագործման գործընթացը ենթակա է վերահսկման համապատասխան մարմինների կողմից։  

Դիմումներն ընդունվում են 2024 թվականի հուլիսի 15-ից 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։ 


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի 1043-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։

ՀՀ ՏԿԵՆ թեժ գիծ՝

+37410 51-13-79

Լոռու մարզպետարան՝

+374322 4-02-66

Տավուշի մարզպետարան՝

 +374 263 4 23 56,

 +374 263 4 00 45

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր